ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Հույժ գաղտնի»

«Հույժ գաղտնի»
26.06.2009 | 00:00

ԻՆՎԵՆՏԱՐԻԶԱՑԻԱ
Ըստ շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանը հանձնարարել է հարկային մարմիններին` նախապատրաստել մանրամասն ցուցակ հանրապետության խոշոր գործարարների, նրանց ընտանիքների անդամների ու «դրածո» անձանց անուններով ձևակերպված սեփականության, ինչպես նաև ֆինանսական հոսքերի վերաբերյալ։ Մեր աղբյուրի պնդմամբ այդ փաստաթուղթը` «Հույժ գաղտնի» մակագրությամբ, նախապատրաստվել է կարճ ժամանակում ու հանձնվել ըստ «պատկան» անձանց։
Սակայն իշխանական շրջանակներում նույնիսկ ամենատեղեկացված մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ նպատակով է իրականացվել իր տեսակի մեջ բացառիկ այդ ցուցակի նախապատրաստումը, և ինչի համար է այն նախատեսված։ Առաջ են քաշվում հեռուն գնացող ենթադրություններ, սկսած նրանից, որ գործող նախագահը սկսելու է լուծել այն գործարարների հարցերը, ում հետ անձնական խնդիրներ ունի, վերջացրած նրանով, որ ցուցակը նախապատրաստված է ստվերային տնտեսության ու կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար։ Համենայն դեպս, գաղտնիք չէ, որ Հայաստանը, տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականներով, բազմիցս հայտնվել է լրջորեն կոռումպացված պետությունների ցանկում և այդ իմաստով շարունակում է լինել Արևմուտքի ուշադրության առարկան։
Ըստ այդմ, միանգամայն հավանական է, որ Հայաստանի արևմտյան գործընկերների համբերությունը հատել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին շարունակաբար իշխանություններին հիշեցնելուց։ Կա ոչ անհիմն տեսակետ, որ տարեցտարի Հայաստանի կառավարության համար չափազանց դժվարանում է արևմտյան ֆինանսական ինստիտուտներից վարկային միջոցների ձեռքբերումը, քանի որ ամեն անգամ այդպիսի բանակցությունների ժամանակ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական զարգացման բանկի պաշտոնյաները հարկ են համարում հիշեցնել, որ վարկերի օգտագործման արդյունավետությունը երկրում խիստ ցածր է, իսկ դրա հիմնական պատճառն իշխանության ներսում տիրող կոռուպցիան է։ Ինչպես հայտնի է, Հայաստանը բանակցություններ էր վարում Ասիական զարգացման բանկի հետ մի շարք ծրագրերի, այդ թվում` Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար վարկային միջոցներ ստանալու նպատակով, սակայն պարզվում է, որ կոռումպացված երկիր լինելու մեր «բարի համբավը» հասել է նաև Խաղաղ օվկիանոսի արևելյան ափ, և Ասիական բանկի պաշտոնյաները հասկացրել են մեր չինովնիկներին, թե իրենք շատ լավ գիտեն հատկացված գումարները ծախսելու «հայկական մեթոդները», ուստի «մտածել է պետք»։ Բոլոր այս իրողությունները տնտեսական ճգնաժամի պայմաններում իշխանությանը հարկադրում են միջոցներ որոնել, իսկ քանի որ դրսից դրանք այլևս տրամադրելու ցանկություն չկա, ուրեմն, ուզած-չուզած, պետք է «ներքին ռեսուրսների ինվենտարիզացիա» անել։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ